Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի մեկնարկ

Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի մեկնարկ
13.09.2014 | 16:15

Սույն թվականի սեպտեմբերի 16-ին կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնը, ինչպես նաև Երիտասարդականի նախաձեռնութայմբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ կյանքի կոչվող հայ իրականության մեջ նախադեպը չունեցող նորարարական ծրագրի մեկնարկը:

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որը նվիրվում է Երևանի պետական համալսարանի 95-ամյակին և անց է կացվում Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության հովանու ներքո և Բրիտանական խորհրդի աջակցությամբ: Միևնույն բեմում Երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգան հանրահայտ դիջեյ Սուիչը/DJ Switch (Միացյալ Թագավորություն) և Բիթբոքսի հայկական ասոցիացիայի ղեկավար Բագրատ Տերտերյանը: Հանդիսատեսին կներկայացվեն Գաբրիել Պրոկոֆևի ձայնարկչի և նվագախմբի համար կոնցերտը և Մայլս Հենքոքի ձայնարկչի, բիթբոքսերի եւ նվագախմբի կոնցերտը (համաշխարհային պրեմիերա):
Երիտասարդականի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ իրականություն է դառնում նվագախմբի ևս մեկ նախաձեռնություն: Այսուհետ դասական երաժշտության սիրահարը հնարավորություն կունենա հետևել Երիտասարդականի, մասնավորապես՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներոմ ներկայացվող բոլոր համերգներին՝ անկախ գտնվելու վայրից, պարտադիր պայման է միայն ինտերների հասանելիությունը: Սկսած հենց սեպտեմբերի 16-ից՝ յուրաքանչյուր համերգ հնարավոր կլինի դիտել առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ փառատոնի պաշտոնական կայքէջում՝ www.akhif.am, ինչպես նաև նվագախմբի պաշտոնական էջում ՝ www.syoa.tv:
Հիշեցնենք, որ փառատոնի ընթացքում իրականացվում են մեծ թվով միջոցառումներ՝ համերգներ, վարպետության դասեր և այլն: Ծրագրի շրջանակներում Երևանը հյուրընկալելու է ինչպես հռչակավոր երաժիշտների, այնպես էլ՝ երիտասարդ տաղանդների աշխարհի տարբեր ծայրերից, ովքեր լսարանին են ներկայացնելու խաչատրյանական գեղեցիկ արվեստը: Նշենք մենակատարներից մի քանիսին միայն՝ Զախար Բրոն, Վահագն Պապյան, Աննա Տիֆու, Ալեքսանդր Ռոմանովսկի, Նին Ֆեն, Մարիա Դոմաշենկո և այլք: Մեկ անգամ ներառվելով երաժիշտների երկացանկերում՝ Մաեստրոյի ստեղծագործություններն իրենց կատարողների համար կդառնան ամենասիրելիները և, անկասկած, ապագայում մշտապես կընդգրկվեն նրանց յուրաքանչյուր ծրագրում: Այսպիսով, անգամ օտարերկրյա երաժիշտներն անուղղակի կաջակցեն մեր մշակութային ժառանգության և ազգային հարստության՝ Արամ Խաչատրյանի փայլուն երաժշտության պահպանությանը:

Դիտվել է՝ 1403

Մեկնաբանություններ